Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, պայթյուն է տեղի ունեցել Արմավիրի մարզում, ինչի հետևանքով կա տուժած քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 08:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևիկ բնակավայրի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել և կա տուժած:
Մինչ հրշեջների ժամանումը՝ 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է տան սեփականատիրոջ, վիրավորի ինքնությունները և պայթյունի պատճառը: Ըստ նախնական տեղեկություների՝ պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով: Պայթյունի հետևանքով տեղի է ունեցել նաև փլուզում և կոտրվել են տան պատուհանները:

Русский