Գերմանիայի Մյունխեն քաղաքի կամուրջներից մեկի վրա 2 բեռնատար գնացքներ են բախվել, որի հետևանքով երկու վագոն դուրս են եկել գծերից և ընկել փողոց։
Մեկ մարդ մահացել է վնասվածքների հետևանքով, հաղորդել է քաղաքային ոստիկանությանը։ Միջադեպը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 3:40-ին Մյունխենի Միլբերտսհոֆեն շրջանում։
Երկաթուղային կամրջից վագոնները մոտ 5 մետր բարձրությունից ընկել են քաղաքի 2-րդ ամենաերկար Շլայսհայմեր փողոցի վրա... 1 մարդ մահացու վիրավորվել է։ Տեղական ոստիկանությանը նշել է, որ վթարը տեղի է ունեցել գնացքի տեղափոխման ժամանակ։ Վթարի պատճառը հետաքննվում է։

Русский