Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բոլոր ժամանակներում և իրավիճակներում` պատերազմներ, համաճարակներ, պատահարներ, դուք եղել եք առաջին շարքերում. Արմեն Չարչյան

Blog Image

«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանը գրել է.

«Իմ շատ սիրելի գործընկերներ՝ բուժաշխատողներ։

Այսօր՝ հունիսի 21–ին նշվում է մեր մասնագիտական տոնը։

Ձեր կարևորագույն մասնագիտությամբ, բոլոր ժամանակներում և իրավիճակներում` պատերազմներ, համաճարակներ, պատահարներ, դուք եղել եք առաջին շարքերում, օգնել եք, փրկել ու տվել եք մարդկանց ապրելու ևս մեկ հնարավորություն։

Սիրելի բուժաշխատողներ, Ձեր նվիրվածությունն ու անտրտունջ աշխատանքը, ձեռք մեկնելու ու մինչև վերջին ճիգը պայքարելու առաքելությունն, անկասկած, արժանի են գնահատանքի։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն, խաղաղություն, հաջողություններ կյանքում և աշխատանքում»:

Send