Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԻՀՊԿ-ն հաստատել է ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ գործողությունների 18-րդ ալիքի մեկնարկը

Blog Image

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) հաստատել է ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ «Ճշմարիտ խոստում 4» գործողության 18-րդ փուլի մեկնարկը։

Այս մասին հայտնել է «Fars» լրատվական գործակալությունը։

Ավելի վաղ պետական ​​հեռարձակողը հայտնել էր, որ Իրանը հրթիռային հարվածների նոր ալիք է սկսել։

«Fars» լրատվականը նաը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից առաջ Իրանի կառավարությունը մշակել էր երկիրը պատերազմական պայմաններում կառավարելու ծրագիր։ Այս ռազմավարության հիմնական դրույթներն արդեն սկսել են իրականացվել:

Ըստ գործակալության՝ ծրագիրն անձամբ հաստատել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ով նաև բոլոր պետական ​​մարմիններին տվել է նոր իրականությանը դիմակայելու համար անհրաժեշտ լիազորությունները։ «Fars»-ը չի բացահայտում այս ռազմավարության մանրամասները, սակայն նշում է, որ դրա իրականացումը կապահովի քաղաքացիների կենսամակարդակի պահպանումը և կբավարարի ազգային տնտեսության բոլոր կարիքները երկարատև ռազմական հակամարտության ընթացքում։

Send