Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Տարածաշրջան Ժամանց ՍՊՈՐՏ

Ռուսաստանի խառը մարտարվեստի վարպետ Տիգրան Օգանեսյանն է ձերբակալվել՝ շորթման և հանցավոր էթնիկ խմբավորում ստեղծելու համար

Blog Image

Ռուսաստանի խառը մարտարվեստի վարպետ Տիգրան Օգանեսյանն է (Հովհաննիսյան) ձերբակալվել Տուլայում շորթման կասկածանքով, գրել են ԶԼՄ-ները։

36-ամյա մարտիկը կասկածվում է նաև հանցավոր խմբավորում ստեղծելու համար։

Քննիչների տվյալներով՝ Հովհաննիսյանի հանցակիցները՝ նրա հինգ ուսանողները, որոնք Տուլա էին եկել Կովկասից, ներկայացել են որպես իրավապահ մարմինների աշխատակիցներ և այդ պատրվակով իրականացրել են զինված կողոպուտներ և շորթել գումար։

Հանցավոր խումբը գործել է Տուլայում և Շչեկինոյում և յուրաքանչյուր զոհից վերցրել է 500,000-ից մինչև 800,000 ռուբլի։ Բոլոր կասկածյալները ձերբակալված են։

Ձերբակալության մասին պաշտոնական տեղեկատվությունը հրապարակել է Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության (ԱԴԾ) տարածաշրջանային գրասենյակը։

Send