Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԱԲ մշակողները Time ամսագրի կողմից ճանաչվել են «Տարվա մարդ»

Blog Image

Արհեստական ​​բանականության մշակողները Time ամսագրի կողմից ճանաչվել են «Տարվա մարդ»։

Հայտարարությունը հրապարակվել է ամսագրի պաշտոնական կայքում։

Ամսագրի շապիկին պատկերված են եղել միլիարդատեր Իլոն Մասկը, Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը, AMD-ի նախագահ Լիզա Սուն, Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը, OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալտմանը, DeepMind-ի գործադիր տնօրեն Դեմիս Հասաբիսը, Anthropic-ի գործադիր տնօրեն Դարիո Ամոդեյը և «World Labs»-ի հիմնադիր Ֆեյ-Ֆեյ Լին։

Նկարը պատրաստված է եղել 1932 թվականի հայտնի «Ճաշ երկնաքերի վրա» լուսանկարին հղմամբ․ «Արհեստական ​​բանականության ճարտարապետներ»՝ նստած քաղաքի վերևում հեծանի վրա։

Լրագրողները բացատրել են, որ 2025 թվականին «արհեստական ​​բանականության ներուժը լիովին իրացվել է», և որ «Արհեստական ​​բանականության ճարտարապետները» բոլորին ապացուցել են, որ «մտածող մեքենաների դարաշրջանը» եկել է։

Send