Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ սահմանվել են տնային կալանք ու բացակայելու արգելք

Blog Image

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալեքսան Ալեքսանյանի խափանման միջոց բանտային կալանքը փոխարինվել է 3-ամսյա տնային կալանքով ու բացակայելու արգելքով:

Որոշումը կայացրել է հակակոռուպցիոն դատարանի դատավոր Լևոն Պետրոսյանը։

Հանրային մեղադրողը պահանջել էր բանտային կալանքը երկարաձգել երեք ամսով: Պաշտպաններն առաջարկել էին կիրառել գրավ մինչև 70 միլիոն դրամի չափով և վարչական հսկողություն խափանման միջոցները:

Send