Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Սաուդյան Արաբիան թույլ չի տվել իր օդային տարածքով իրականացնել հարձակողական գործողություններ

Blog Image

Սաուդյան Արաբիան թույլ չի տվել իր օդային տարածքով իրականացնել հարձակողական ռազմական գործողություններ և պաշտպանում է Պարսից ծոցում հակամարտության լիցքաթափումը, հայտնել է «Al Arabiya»-ն՝ հղում անելով Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան աղբյուրին:

Աղբյուրը նշել է, որ թագավորության իշխանությունները «թույլ չեն տվել օգտագործել իր օդային տարածքը հարձակողական ռազմական գործողությունների համար»: Նա հավելել է, որ «որոշ կողմեր, կասկածելի պատճառներով, ներկայումս փորձում են ստեղծել Ռիադի դիրքորոշման աղավաղված պատկեր»: «Ալ Արաբիայի» աղբյուրը նաև ընդգծել է, որ Սաուդյան Արաբիան «ձգտում է լիցքաթափման և աջակցում է Պակիստանի ջանքերին՝ հասնելու պատերազմին վերջ դրող համաձայնության»:

Իր հերթին, Սաուդյան Արաբիայի հանրային դիվանագիտության գծով արտաքին գործերի փոխնախարար Ռաեդ Քրիմլին կոչ է արել անվստահություն հայտնել լրատվամիջոցների ենթադրություններին: «Թագավորությունը շարունակում է պահպանել լիցքաթափմանը աջակցելու, էսկալացիան կանխելու և բանակցություններին ու դրան առնչվող ջանքերին նպաստելու իր դիրքորոշումը: Անանուն աղբյուրներին վերագրվող տեղեկատվությունը, այդ թվում՝ ենթադրաբար սաուդյան աղբյուրներին, պետք է զգուշությամբ վերաբերվել, եթե այն հակասում է դրան», - գրել է դիվանագետն X-ում:

Send