Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

«Հ. Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ» անվանումով ՊՈԱԿ կլինի

Blog Image

Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբ» ՊՈԱԿ-ը «Հ. Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ» ՊՈԱԿ-ի վերանվանելու հարցը, հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

«Փոփոխության նպատակն է այդկերպ արժևորել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, պրոֆեսոր, մաեստրո Հովհաննես Չեքիջյանի երկարամյա վաստակը»,- հայտնել է գերատեսչությունը:

Send