Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Եվրասիա-Հայաստան»-ի կամավորները շաբաթօրյակ անցկացրին Կոմիտասի անվան զբոսայգում՝ Միջազգային կամավորի օրվա նախօրեին

Blog Image

Միջազգային կամավորի օրվան ընդառաջ ն «Եվրասիա-Հայաստան» կազմակերպությունը իրականացրեց լայնածավալ բարեկարգման աշխատանքներ Կոմիտասի անվան զբոսայգում։ Այս տարածքը, որը շրջապատում է Պանթեոնը, յուրահատուկ հիշատակի վայր է, որտեղ հանգչում են հայ մշակույթի, արվեստի և գրականության մեծագույն գործիչները։ 

Ակցիան համախմբեց տասնյակ կամավորների, ովքեր ոգևորությամբ և պատասխանատվությամբ ձեռնամուխ եղան տարածքի մաքրման ու բարեկարգման գործին։ Շաբաթօրյակի ընթացքում մաքրվեցին արահետները, հավաքվեց աղբը, հարթեցվեցին կանաչ գոտիները, թարմացվեցին խնամքի կարիք ունեցող հատվածները։ Այս ջանքերի շնորհիվ զբոսայգին դարձավ ավելի խնամված ու հարմարավետ՝ զբոսանքի, ընտանեկան հանգստի և խաղաղ մտորումների համար։ 

Կոմիտասի անվան Պանթեոնը առանձնահատուկ տեղ ունի Հայաստանի մշակութային և հոգևոր կյանքում։ Այստեղ իրենց հավերժ հանգիստն են գտել․ 
• Կոմիտաս Վարդապետ — հայ ազգային դասական երաժշտության հիմնադիր։ 
• Ավետիք Իսահակյան — բանաստեղծ, գրող և հրապարակախոս։ 
• Արամ Խաչատրյան — համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտոր։ 
• Մարտիրոս Սարյան — նկարիչ, որը նոր լեզու հաղորդեց հայ կերպարվեստին։ 
• Կոնստանտին Օրբելյան — դիրիժոր և կոմպոզիտոր, Օրբելյանների երաժշտական տոհմի ներկայացուցիչ։ 

Սա միայն մի մասն է այն փառահեղ գործիչներից, որոնց հիշատակը պահպանում է այս հողը։ Պանթեոնը ոչ միայն սգի վայր է, այլև ազգային հպարտության խորհրդանիշ, որը միավորում է սերունդներին մշակույթի և արվեստի արժեքների շուրջ։ 

Կազմակերպիչները ընդգծեցին, որ շաբաթօրյակի անցկացումը հենց Միջազգային կամավորի օրվա նախօրեին ունի առանձնահատուկ նշանակություն։ Կամավորությունը ոչ միայն օգնություն ու հոգատարություն է մերձավորի հանդեպ, այլև ներդրում՝ պատմական հիշողության, մշակութային ժառանգության և հանրային տարածքների պահպանման գործում։ Ակցիան դարձավ վառ օրինակ, թե ինչպես կարող են քաղաքացիական հասարակության համատեղ ջանքերը փոխակերպել քաղաքային միջավայրը և ամրապնդել միասնականության զգացումը։

«Եվրասիա-Հայաստան»-ի կամավորների նախաձեռնության շնորհիվ Կոմիտասի անվան զբոսայգին դարձավ ավելի մաքուր, խնամված և հաճելի։ Սա մեր ժառանգության հանդեպ հարգանքի և Երևանի հանդեպ անկեղծ սիրո նշան է։

 

 

Волонтёры «Евразия-Армения» провели субботник в парке имени Комитаса  
 

В преддверии Международного дня волонтёра, который ежегодно отмечается 5 декабря, организация «Евразия-Армения» провела масштабную акцию по благоустройству парка имени Комитаса. Этот парк, расположенный вокруг Пантеона, является уникальным пространством памяти, где покоятся выдающиеся деятели армянской культуры, искусства и литературы. 

Акция объединила десятки волонтёров, которые с энтузиазмом и чувством ответственности взялись за наведение порядка на территории. В ходе субботника были очищены дорожки, собран мусор, подровнены зелёные зоны, обновлены участки, требующие ухода. Благодаря этим усилиям парк стал ещё более ухоженным и комфортным местом для прогулок, семейного отдыха и тихого созерцания. 

Пантеон имени Комитаса занимает особое место в культурной и духовной жизни Армении. Здесь обрели вечный покой такие великие личности, как: 
• Комитас Вардапет — основатель армянской национальной классической музыки. 
• Аветик Исаакян — поэт, писатель и публицист. 
• Арам Хачатурян — композитор мирового уровня. 
• Мартирос Сарьян — художник, обновивший язык армянской живописи. 
• Константин Орбелян — дирижёр и композитор, представитель музыкальной династии Орбелянов. 

И это лишь часть блистательной плеяды культурных деятелей, чья память хранится на этой земле. Пантеон является не только местом скорби, но и символом национальной гордости, объединяющим поколения вокруг ценностей культуры и искусства. 

Организаторы подчеркнули, что проведение субботника именно в преддверии Международного дня волонтёра имеет особое значение. Волонтёрство — это не только помощь и забота о ближнем, но и вклад в сохранение исторической памяти, культурного наследия и общественных пространств. Акция стала ярким примером того, как совместные усилия гражданского общества могут преобразить городскую среду и укрепить чувство единства. 

Благодаря инициативе волонтёров парк имени Комитаса стал чище, ухоженнее и приятнее. Это — знак уважения к нашему наследию и искренняя любовь к родному Еревану. 

Send