Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Լեհաստանը և Հայաստանը համաձայնության են եկել համատեղ զորավարժությունների վերաբերյալ

Blog Image

Լեհաստանի փոխվարչապետ և ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը բանակցություններ է վարել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ, հաղորդել է Լեհաստանի պաշտպանության նախարարությունը։

«Կայունությամբ, անվտանգությամբ և համագործակցությամբ հետաքրքրված երկրները մեր երկխոսության գործընկերներն են։ Ահա թե ինչու մենք հետաքրքրված ենք համատեղ զորավարժություններով, ռազմական ակադեմիաների միջև համագործակցությամբ և Լեհաստանի ու Հայաստանի պաշտպանական արդյունաբերությունների միջև փորձի փոխանակմամբ։ Այսօր ես այս մասին քննարկեցի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ», - մեկնաբանել է Կոսինյակ-Կամիշը բանակցությունների արդյունքները։

Նա հավելել է, որ Վարշավայում ՀՀ դեսպանատանը նախատեսվում է նաև ռազմական կցորդի գրասենյակ բացել։

«Ժամանակակից աշխարհում անվտանգությունը կառուցվում է ոչ միայն ռազմական հզորությամբ, այլև տարածաշրջանի ապագան ռազմավարական առումով դիտարկող երկրների միջև պատասխանատու գործընկերության և երկարաժամկետ համագործակցության ցանցով», - ընդգծել է նախարարը։

Send