Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Արցախ Միությունը ողջունում է Ֆրանսիայի Ազգային ժողովի բանաձևը՝ հայ գերիների և Արցախի ժողովրդի վերադարձի մասին

Blog Image

Արցախ Միությունը ողջունում է Ֆրանսիայի Ազգային ժողովի բանաձևը, որն ընդունվել է փետրվարի 3-ին՝ հայ գերիների ազատ արձակման, Արցախի ժողովրդի վերադարձի և ինքնորոշման իրավունքների վերաբերյալ:
 
«Այս բանաձևը կարևորագույն փաստագրումներ ու շեշտադրումներ է պարունակում թե՛ Արցախի ժողովրդի դեմ իրականացված հանցագործությունների և թե՛ Ֆրանսիայի կառավարության ու միջազգային հանրության անելիքների վերաբերյալ: Մեզ համար շատ կարևոր է տեսնել Ֆրանսիայի օրենսդիր մարմնի հստակ ու հետևողական գնահատականներն ու հորդորները, և հույս ունենք, որ դրան կհաջորդեն Ֆրանսիայի կառավարության համապատասխան գործողությունները և այլ երկրների օրենսդիր ու գործադիր իշխանությունների նման քայլերը: Ընդ որում, մենք ակնկալում ենք տեսնել արագ ու շոշափելի արդյունքներ, ինչպիսին հայ բոլոր գերիների ազատ արձակումն է»,- նշել է ԱրցախՄիության նախագահ Արտակ Բեգլարյանը:
Բանաձևի ամբողջ տեքստի թարգմանությունը ներկայացվում է ստորև.

«Ֆրանսիայի Ազգային ժողովի բանաձև
Ադրբեջանի կողմից պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով

Ազգային ժողովը,
հղում անելով Սահմանադրության 34-1-րդ հոդվածին,
հղում անելով Կանոնակարգի 136-րդ հոդվածին,

հիշեցնելով, որ վերոնշյալ անձինք ազատազրկված են բացառապես այն պատճառով, որ նրանք հայ են կամ զբաղեցրել են պաշտոններ Արցախի Հանրապետությունում,
հաշվի առնելով, որ այդ գերիները փաստացի հանդիսանում են պետական պատանդներ, որոնց ճակատագիրը պայմանավորված է շանտաժով և քաղաքական ու տարածքային գործարքներով,
հաշվի առնելով, որ նրանք ներկայումս դատվում են անհիմն, իսկ որոշ դեպքերում՝ ամբողջությամբ հորինված մեղադրանքների հիման վրա,
արձանագրելով, որ նրանց ազատազրկման պայմանները չեն ապահովում կապը իրենց ընտանիքների հետ՝ բացի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով իրականացվող հազվադեպ հեռախոսազանգերից,
արձանագրելով, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, Ադրբեջանի կառավարության որոշմամբ, 2025 թվականի սեպտեմբերի 3-ին փակել է իր գրասենյակը Բաքվում՝ արդեն 2025 թվականի հունիսից զրկելով գերիներին հաղորդակցության այս հազվադեպ հնարավորությունից,
հաշվի առնելով, որ մեղադրյալներից մեկի փաստաբանի կողմից դիմում է ներկայացվել ՄԱԿ-ի խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողին՝ նրա նկատմամբ կիրառվող վատ վերաբերմունքը դատապարտելու նպատակով, որը որակվում է որպես «խոշտանգումներ, դաժան, անմարդկային և նվաստացնող վերաբերմունք»,
արձանագրելով, որ գերիները դատվում են ռազմական դատարանում, այն դեպքում երբ մեղադրյալների մեծ մասը երբևէ զինվորական համազգեստ չի կրել,
արձանագրելով, որ նախնական դատական նիստերը անցկացվել են գաղտնի՝ ազգային անվտանգության անվան տակ,
հաշվի առնելով, որ դատավարությունը, նույնիսկ եթե չի անցկացվում փակ դռների հետևում, փակ է միջազգային դիտորդների, ոչ կառավարական կազմակերպությունների և օտարերկրյա լրատվամիջոցների համար,
հաշվի առնելով, որ մեղադրյալների փաստաբանները քննության նյութերին ծանոթանալու հնարավորություն են ստացել միայն դատավարության մեկնարկից մեկ շաբաթ առաջ, իսկ օտարերկրյա փաստաբաններին արգելված է մուտք գործել Ադրբեջանի տարածք և, հետևաբար, հանդիպել իրենց պաշտպանյալներին,
արձանագրելով, որ մեղադրանքի նյութերը կազմված են ադրբեջաներեն կամ ռուսերեն լեզուներով և միայն բանավոր են թարգմանվում գերիներին,
հիշեցնելով, որ Ադրբեջանի դատական համակարգի անաչառության բացակայությունն ու անկախության պակասը տարիներ շարունակ արձանագրվել են ոչ կառավարական կազմակերպությունների կողմից, որոնք ընդգծում են «իշխանությունների լիակատար վերահսկողությունը դատական համակարգի նկատմամբ»,
հաշվի առնելով, որ Հայաստանը թափանցիկ և կառուցողական ձևով ներգրավված է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում,
հաշվի առնելով, որ 2025 թվականի մարտին խաղաղության համաձայնագրի մասին հայտարարությունից և 2025 թվականի օգոստոսի 8-ին համատեղ հայտարարության ստորագրումից ի վեր Ադրբեջանը շարունակաբար հետաձգում է դրա իրականացումը՝ առաջ քաշելով նոր պահանջներ,
հաշվի առնելով, որ Ֆրանսիան պարտավոր է աջակցել խաղաղության ջանքերին, որոնք հիմնված են միջազգային իրավունքի, պետությունների ինքնիշխանության հարգման, տարածքային ամբողջականության և շահագրգիռ բնակչությունների հիմնարար իրավունքների վրա,
հաշվի առնելով Ֆրանսիայի և Հայաստանի միջև կապերի ամրապնդման անհրաժեշտությունը՝ որպես Հարավային Կովկասի տարածաշրջանում վաղեմի գործընկերների,

1. վերահաստատում է իր աջակցությունը Արցախի հայ բնակչությանը, որը բռնի կերպով տեղահանվել է իր հազարամյա հայրենիքից,
2. հիշեցնում է, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը պետք է լիարժեքորեն կիրառվի Արցախի հայ բնակչության նկատմամբ, և որ միջազգային հանրության պարտականությունն է պահանջել Ադրբեջանից ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապահովելու Արցախի հայ բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքը,
3. դատապարտում է Արցախի Հանրապետության քաղաքական ղեկավարների կամայական կալանավորումը և անարդար դատավարությունները և պահանջում է նրանց՝ ինչպես նաև Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ գերիների, անհապաղ և անվերապահ ազատ արձակումը,
4. կոչ է անում Ֆրանսիայի Կառավարությանը պահանջել Ադրբեջանի Հանրապետությունից առանց հապաղման ազատ արձակել նրա կողմից պահվող հայ գերիներին։

Քննարկվել է բաց նիստում, Փարիզում,
2026 թվականի փետրվարի 3-ին։

ԱԺ Նախագահ
Ստորագրված՝ Յաել Բրոն-Պիվե»

Send