Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ավտովթար` Երևանում. կա վիրավոր

Blog Image

Այսօր` դեկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում Արտաշատի խճուղում «Nissan Sunny» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, տապալել այն ապա բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Գազել» մակնիշի բեռնատարին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  «Nissan Sunny»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։
 

Send