Վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 24-ին ժամը 10:30-ից դադարեցվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիկ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
Գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ՝ ժամը 18:00:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 25-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի և Կայք բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,
ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շինարարների 12, Ուսանողական 9/1/4, 7/1/3 հասցեների գազասպառողների, Հ․ Հովհաննիսյան ԱՁ-ի, ՀԱՊՀ հիմնադրամի Վանաձորի մասնաճյուղի, ՀԱԱՀ հիմնադրամի Վանաձորի մասնաճյուղի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, սեփականատեր Արթուր Սաքանյանի, սեփականատեր Արմեն Սամվելյանի, հարակից այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
Գազպրոմ Արմենիա

Русский