Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԵՄ-ն ԱՄՆ-ին հանքանյութերի գործընկերություն կառաջարկի՝ Չինաստանի ազդեցությունը նվազեցնելու համար

Blog Image

Եվրոպական Միությունն ԱՄՆ-ին կարևորագույն հանքանյութերի գործընկերություն կառաջարկի՝ Չինաստանի ազդեցությունը նվազեցնելու համար, գրել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրները։ 

Նպատակն է մշակել ժամանակակից տեխնոլոգիաների մեծ մասի համար անհրաժեշտ կարևորագույն հանքանյութերի մատակարարման եղանակներ՝ առանց էժան չինական ներմուծման վրա հույսը դնելու։

Գործակալությունը նշել է, որ ԵՄ-ի և ԱՄՆ-ի՝ հանքանյութերից աճող կախվածությունը Չինաստանին լծակներ է տալիս։

Եվրամիությունը մտադիր է ԱՄՆ-ին կարևորագույն հանքանյութերի գործընկերություն առաջարկել՝ Չինաստանի ազդեցությունը նվազեցնելու և Թրամփի վարչակազմի քաղաքականության վրա ազդելու փորձ կատարելու համար։ Աղբյուրները հայտնել են, որ ԵՄ-ն պատրաստ է երեք ամսվա ընթացքում ԱՄՆ-ի հետ ստորագրել փոխըմբռնման հուշագիր՝ «ռազմավարական գործընկերության ճանապարհային քարտեզ» մշակելու համար։

Գործընկերության նպատակն է համատեղ մշակել ժամանակակից տեխնոլոգիաների մեծ մասի համար անհրաժեշտ կարևորագույն հանքանյութերի մատակարարման եղանակներ՝ առանց Չինաստանից կախվածության: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն մեծապես կախված են էժան և մատչելի չինական մատակարարումներից, ինչը Պեկինին լծակներ է տալիս իրենց մատակարարման շղթաների նկատմամբ։

Աղբյուրների խոսքով՝ առաջարկը ներկայացնում է կախվածությունը նվազեցնելու մի քանի եղանակներ: Մասնավորապես, հուշագրում առաջարկվում է ուսումնասիրել կարևորագույն հանքանյութերի արդյունահանման և վերամշակման համատեղ նախագծեր, նաև գների աջակցության մեխանիզմներ: Այն նաև խորհուրդ է տալիս պաշտպանել ԵՄ-ի և ԱՄՆ-ի շուկաները արտաքին մատակարարումների ավելցուկից և շուկայի մանիպուլյացիայի այլ ձևերից, ինչպես նաև կառուցել կողմերի միջև անվտանգ մատակարարման շղթաներ:

Send