ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է հնարավորություն տալ Իրանի հետ խաղաղության բանակցություններին, եթե Թեհրանը համաձայնի հրադադարի, հաղորդել է «The New York Post»-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի։
«Սա ցանկացած բանակցությունների հիմքն է. դրանք սկսվում են հրադադարից, և այն [հրադադարը] պետք է սկսվի Իրանից», - ասել է NYP-ի աղբյուրը։
Նրա խոսքով՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին բաց են հակամարտության դիվանագիտական լուծման համար, սակայն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) «դուրս է գալիս վերահսկողությունից» և շարունակում է հարձակումներ իրականացնել։
«Իրանի ղեկավարությունը պետք է կարգի բերի իր տունը։ <...> Նախագահ [Թրամփը] հստակեցրել է, որ ցանկանում է, որ գործարքը կնքվի որքան հնարավոր է շուտ։ Սակայն եթե իրանցիները շարունակեն հարձակվել Պարսից ծոցում ամերիկյան նավերի, բազաների և դաշնակիցների վրա, դրա համար գին են վճարելու», - եզրափակել է ամերիկացի պաշտոնյան։

Русский