Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

ԱՄՆ ռազմածովային ուժերն Օմանի մոտ հարձակվել են տանկերի վրա

Blog Image

ԱՄՆ ռազմածովային ուժերը հարձակվել են Օմանի մոտ իրանական պատժամիջոցների ներքո նավարկող տանկերի վրա, հաղորդել է CNN-ը՝ հղում անելով Հնդկաստանի ծովայինների միությանը։

Այսօր կեսօրին հրդեհ է բռնկվել «MT Marivex» նավթային տանկերի վրա Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցի հարավում։ Հնդկաստանի նավահանգիստների, նավագնացության և ջրային ուղիների նախարարության տվյալներով՝ նավի վրա եղել է 24 հնդիկ քաղաքացի։ Բոլորը փրկվել են և անվտանգ են։

Հնդկաստանի իշխանությունները հաստատել են, որ նավը նավարկել է բալաստով (առանց բեռի)։ Ըստ որոշ տեղեկությունների՝ պայթյունը վնասել է շարժիչի բաժանմունքն ու ոչնչացրել փրկարար նավակ։ Միջադեպի պատճառը կարող է լինել ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից հրթիռային հարվածը կամ անօդաչու թռչող սարքի հարձակումը։

Send