Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն

Կասեցվել է «Օսկան» կաթնաշոռի արտադրությունը

Blog Image

Անհատ ձեռնարկատեր Վարդան Ոսկանյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք․ Երևան, Դեղոյան փողոց) ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողության շրջանակներում կատարվել է նմուշառում առկա արտադրանքից և հանձնվել լաբորատոր հետազոտության: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

 

Փորձարկումների արդյունքում պարզվել է, որ արտադրվել է վտանգավոր սննդամթերք․ «Օսկան» կաթնաշոռ արտադրատեսակի նմուշը՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով, չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Օսկան» կաթնաշոռ արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է:

 

Սահմանվել է վերջնաժամկետ արձանագրված անհամապատասխանությունը վերացնելու համար:

Send