Եմենի «Անսար Ալլահ» շարժման հուսիթ ապստամբները զանգվածային հարձակում են սկսել Կարմիր ծովի ափին գտնվող Մոչա նավահանգստի վրա, հաղորդում է «Ալ Արաբիյա»-ն։
Օբյեկտը հրդեհվել է։
Ապստամբները հրթիռներ, անօդաչու սարքեր և նավակներ են օգտագործել նավահանգստի և երկրի արևմտյան ափին տեղակայված քաղաքացիական թիրախների վրա հարձակվելու համար։ Կառավարական ուժերին հաջողվել է ոչնչացնել արձակված 44 անօդաչու սարքերից 15-ը։
Հուսիթները փորձել են հարձակվել Բաբ էլ-Մանդեբ նեղուցի մոտ գտնվող նավթատար նավի վրա։ Հարձակման ժամանակ օգտագործվել է վեց ականապատ նավակ, որոնցից երեքը խափանվել են։ Վահջա շրջանի ափերի մոտ հարձակումը հետ մղելու ժամանակ «Անսար Ալլահ»-ի ութ մարտիկ զոհվել է։
Ի պատասխան՝ կառավարական ուժերը տասնյակ անօդաչու սարքերով հարվածներ են հասցրել արևմտյան ափին ապստամբների դիրքերին և շարունակում են գնդակոծել Թաիզ քաղաքից դեպի արևմուտք թիրախները։

Русский