Պակիստանի հարվածների հետևանքով սպանվել է առնվազն 274 թալիբ և վիրավորվել ավելի քան 400-ը, հայտնել է երկրի բանակի խոսնակ Ահմեդ Չաուդհրին։
Ոչնչացվել է 115 տանկ, զրահափոխադրիչ և հրետանի։ Պակիստանի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Աֆղանստանի 22 շրջաններում տեղակայված ռազմական թիրախների։ Նա ասել է, որ ոչնչացվել է առնվազն 83 դիրք, իսկ ևս 17-ը՝ գրավվել։
Պակիստանյան կողմից վերջին միջսահմանային բախումների ժամանակ սպանվել է առնվազն 12 զինծառայող, ևս 27-ը՝ վիրավորվել։

Русский