Նույնիսկ պատերազմի շարունակության պայմաններում, Ռուսաստանը վերազինվում և վերականգնում է իր զինված ուժերը և արդյունաբերական բազան, հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը Մյունխենի անվտանգության համաժողովում։
- Նույնիսկ Ուկրաինայում խաղաղության համաձայնագրի դեպքում, որի հասնելու համար մենք բոլորս աշխատում ենք, Ռուսաստանի վերազինումը, հավանաբար, միայն կարագանա։ Եվրոպայի համար ավելի լայն վտանգը դրանով չի ավարտվի, այն կմեծանա։ Այսպիսով, մենք պետք է լիովին արձագանքենք այս սպառնալիքին։
- Մենք պետք է կառուցենք մեր կոշտ ուժը, քանի որ դա մեր դարաշրջանի արժույթն է։ Մենք պետք է կարողանանք կանխել ագրեսիան, և, այո, անհրաժեշտության դեպքում, մենք պետք է պատրաստ լինենք կռվելու, անելու այն ամենը, ինչ անհրաժեշտ է մեր ժողովրդին, մեր արժեքներն ու մեր կենսակերպը պաշտպանելու համար։
- Մենք այլևս Brexit-ի տարիների Մեծ Բրիտանիան չենք... Առանց Եվրոպայի չկա բրիտանական անվտանգություն, և առանց Բրիտանիայի՝ եվրոպական անվտանգություն։ Սա պատմության դասն է, և այն մնում է այսօրվա իրականությունը։
- ԱՄՆ-ն մնում է անփոխարինելի դաշնակից։ Վերջին 80 տարիների ընթացքում նրա ներդրումը եվրոպական անվտանգության մեջ անգերազանցելի է, և նույնն է նաև մեր երախտագիտությունը։ Միևնույն ժամանակ, մենք գիտակցում ենք, որ իրավիճակը փոխվում է։ ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությունը հստակեցնում է, որ Եվրոպան պետք է ստանձնի իր սեփական պաշտպանության հիմնական պատասխանատվությունը։ Սա նոր նորմալն է։ Փոխանակ ձևացնելու, թե կարող ենք պարզապես փոխարինել ԱՄՆ բոլոր կարողությունները, մենք պետք է կենտրոնանանք որոշակի կախվածությունների դիվերսիֆիկացման և նվազեցման վրա։ Մենք պետք է կատարենք սերունդային ներդրումներ՝ անցնելով գերկախվածությունից փոխկախվածության։
- Ես ասում եմ ՆԱՏՕ-ի բոլոր անդամներին. մեր հանձնառությունը 5-րդ հոդվածին այժմ նույնքան խորն է, որքան երբևէ։ Եվ մի կասկածեք. եթե դիմեն, Մեծ Բրիտանիան այսօր կգա ձեզ օգնության։

Русский