Այսօր հունիսի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։40-ի սահմաններում Շիրակ և Արարատյան փողոցների խաչմերուկում, ժողովրդին հայտնի «Զբոռնի պունկտի» խաչմերուկում, բախվել են Երևանի բնակիչ 25-ամյա Արմենի Խ.-ի վարած «Nissan Tiida» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 24-ամյա Հրաչ Թ.-ի վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է, իսկ բախման հետևանքով վնասվել են նաև կայանված 2 «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներ։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Արմեն Խ.-ն տեղում մահացել է, իսկ Հրաչ Թ.-ին օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են կայանված ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Русский