Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Սոֆիայի և Երևանի միջև ուղիղ ավիաչվերթները կվերականգնվեն

Blog Image

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի և Երևանի միջև ուղիղ ավիաչվերթները կվերականգնվեն նոյեմբերի 7-ից. այս մասին հայտնել է GullivAir ավիաընկերությունը։

Թռիչքները կիրականացնի բուլղարական GullivAir ավիաընկերությունը «Bulgaria Air»-ի հետ համագործակցությամբ։

Չվերթերը նախատեսվում է իրականացնել շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և շաբաթ օրերին։  Ձմեռային չվացուցակը կգործի մինչև 2027 թվականի մարտի 25-ը։ Ավիաընկերությունը դիտարկում է նաև ամառային թռիչքները շարունակելու հնարավորությունն ըստ ուղևորների պահանջարկի։

Նոր երթուղու առաջին չվերթը կկայանա նոյեմբերի 7-ին։

 

Send