ԱՄՆ-ն և Չինաստանը սկսել են քննարկել միմյանց միջուկային օբյեկտների փոխադարձ ստուգումներ իրականացնելու հնարավորությունը. հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է առաջիկա ամիսներին մի շարք հանդիպումներ անցկացնել այս նախաձեռնությունն առաջ մղելու նպատակով։ Աղբյուրներից մեկը հեռուստաընկերությանը հայտնել է, որ փոխադարձ ստուգումների գաղափարն առաջինն առաջարկել է չինական կողմն ընթացիկ տարում։
CNN-ը նշել է, որ պաշտոնյաների միջև քննարկումները հիմնականում տեղի են ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների մասնակցությամբ հանդիպումների շրջանակում։

Русский