Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

«Ես չեմ ուզում նրա հետ բանավեճի մեջ մտնել»․ Հռոմի պապը Թրամփի մասին

Blog Image

Հռոմի պապը շարունակելու է խոսել պատերազմի դեմ,  Reuters-ին ասել է անձամբ Հռոմի պապ Լեւոնը։

«Ես չեմ ուզում նրա հետ բանավեճի մեջ մտնել», - ասել է Լեւոնն ինքնաթիռում լրագրողներին ողջունելիս։ «Ես չեմ կարծում, որ Ավետարանի ուղերձը նախատեսված է չարաշահելու այնպես, ինչպես որոշ մարդիկ են անում»։

«Ես շարունակելու եմ բարձրաձայն խոսել պատերազմի դեմ՝ ձգտելով խթանել խաղաղությունը, առաջ տանել երկխոսությունն ու պետությունների միջև բազմակողմ հարաբերությունները՝ խնդիրների արդար լուծումներ փնտրելու համար», - ասել է պապը՝ անգլերենով խոսելով։

«Այսօր աշխարհում չափազանց շատ մարդիկ են տառապում», - ասել է Լեոն։ «Չափազանց շատ անմեղ մարդիկ են սպանվում։ Եվ ես կարծում եմ, որ ինչ-որ մեկը պետք է կանգնի և ասի, որ կա ավելի լավ ճանապարհ»։

«Եկեղեցու ուղերձը, իմ ուղերձը, Ավետարանի ուղերձը. Երջանիկ են խաղաղարարները։ Ես իմ դերը չեմ դիտարկում որպես քաղաքական գործիչ», - նշել է նա։

Չիկագոյից Լեոն վերջին շաբաթներին հանդես է եկել որպես ԱՄՆ-Իսրայել պատերազմի բացահայտ քննադատ և շաբաթ օրը խաղաղության կոչով դատապարտել է «պատերազմի խելագարությունը»։

Թրամփը պատասխանել է երկարաշունչ գրառմամբ։ «Պապ Լեոն ԹՈՒՅԼ է հանցավորության հարցում և սարսափելի՝ արտաքին քաղաքականության համար»,- գրել է ԱՄՆ նախագահը «Truth Social»-ում։

Send