Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Գուրգեն Մելիքյան․ «Մենք տեսնելու ենք հզոր Հայաստանը, չկասկածեք»

Blog Image

Հայաստանի Անկախության 35-րդ տարեդարձը նշվում է ոչ միայն անցած ճանապարհն ամփոփելու, այլև պետականության ապագայի մասին մտածելու առիթով։

Անկախության արժեքի, այն պահպանելու դժվարությունների և հայ ժողովրդի վերածնվելու ուժի մասին MediaHub-ի հետ զրույցում խոսել է արևելագետ, հասարակական գործիչ, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը։

Նրա խոսքով՝ անկախությունը մարդու և ժողովրդի ունեցած ամենաթանկ արժեքներից է, իսկ դրա պահպանումը պահանջում է ուժ, արժանապատվություն և միասնականություն։

«Անկախությունը չես կարող գնահատել, որովհետև դա ամենաթանկ բանն է, որ տրված է մարդուն։ Բայց դա պետք է կարողանաս ճիշտ պահել։ Անկախությունը պահելու համար, ցավոք, մենք շատ բան ենք կորցրել, բայց ես չեմ կասկածում, որ հառնելու է մեր ժողովուրդը, ուժ է գտնելու իր մեջ, նորից վեհորեն, արժանապատվորեն միմյանց կշնորհավորեն այս չափազանց թանկ օրվա առթիվ»։
 

Պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանի խոսքով՝ այսօրվա դժվարությունները չպետք է վերածվեն հուսահատության։ Նա հավատում է, որ հայ ժողովուրդը դեռ ուժ է գտնելու իր մեջ և վերագտնելու է հպարտ ու ազատ ապրելու զգացումը։ Անկախության 35-րդ տարեդարձի առիթով նրա ուղերձը լավատեսական է։

«Մենք տեսնելու ենք հզոր Հայաստանը, չկասկածեք, ժողովուրդը իր մեջ ուժ ունի և ես հավատում եմ այդ ուժին։ Ում հետ որ շփվում եմ բոլորը գլխիկոր են մնացել։ Բայց հավատում եմ, որ նորից քայլելու ենք հպարտ, ազատ Հայաստանում։ Դեռ մեկս մյուսին շնորհավորելու ենք․ Ամենայն բարիք Ձեզ»։

Send