Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց

Կենդանակերպի այս նշանների կյանքում զգալի բարելավում է սպասվում. միգուցե վերջապես ստանաք այն, ինչին վաղուց էիք ձգտում

Blog Image

Մինչև 2026 թվականի նոյեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում կենդանակերպի երեք նշանների կյանքում նկատելի դրական տեղաշարժեր կլինեն։ Թեև փոփոխությունները միանգամից տեղի չեն ունենա, վստահ եղեք, որ արդեն այս շաբաթվա վերջում կնկատեք էական դրական փոփոխություններ։ Տարին մինչ այժմ բավականին լարված է անցել. նոյեմբերի 2-ին Լուսինը կմիանա Մարսին՝ Առյուծի համաստեղությունում, ուստի ծուլանալու կամ երկար քնելու ժամանակ չի լինի։ Նոյեմբերի 4-ին Վեներան կմիանա Յուպիտերին՝ բերելով թեթև և շփմանը տրամադրող էներգիա։ Այնուամենայնիվ, հիշեք, որ և՛ Վեներան, և՛ Մերկուրին այժմ հետընթաց (ռետրոգրադ) շարժման մեջ են, ինչը նշանակում է, որ ամեն ինչ չէ, որ կընթանա ըստ ծրագրի։ Թեև Կարիճի համաստեղությունում Նորալուսինը կլինի միայն նոյեմբերի 9-ին, դրա ազդեցությունն արդեն իսկ զգացվում է այս շաբաթվա վերջում։ Պատրաստ եղեք լուրջ փոփոխությունների և վնասակար սովորություններից ազատվելու հնարավորությանը։

Ցուլ
Քանի որ և՛ Մերկուրին, և՛ Վեներան գտնվում են հետընթաց շարժման մեջ, Ձեր հարաբերությունները կհայտնվեն ուշադրության կենտրոնում, Ցուլե՛ր։ Այս շաբաթ ժամանակ հատկացրեք՝ խորհելու ուրիշների հետ Ձեր կապերի մասին։ Արդյոք դրանք իսկապե՞ս փոխադարձ են, թե՞ ավելի շուտ միակողմանի բնույթ ունեն։ Առաջիկա օրերին հնարավոր է բախվեք զգալի ճնշման կամ ստիպված լինեք շփվել չափազանց պահանջկոտ զուգընկերոջ հետ։ Նոյեմբերի 3-ից 5-ն ընկած ժամանակահատվածը կարող է հատկապես բարդ լինել։ Փոխանակ նոր նախաձեռնություններ սկսելու, մի փոքր դանդաղեցրեք ընթացքը և ամեն ինչ մանրակրկիտ կշռադատեք։ Նոյեմբերի կեսերին երկու մոլորակներն էլ կվերադառնան ուղիղ ընթացքի, ինչն ավելի բարենպաստ ժամանակ կլինի գործելու համար։ Հնարավոր է ի հայտ գան թաքնված դրդապատճառներ կամ հին վիրավորանքներ, սակայն զսպեք Ձեզ կտրուկ արձագանքելու ցանկությունից։ Ուշադիր լսեք և նախքան պատասխանելը մի պահ մտածեք Ձեր արձագանքի մասին։

 

Առյուծ
Մարսը շարունակում է անցնել ձեր նշանի միջով, և քանի որ գործողությունների մոլորակը գտնվում է Լուսնի հետ միացության մեջ, ձեր հույզերը խիստ սրված են։ Այս էներգիան կարող է հանգեցնել ներքին հակասությունների, և ձեզ համար դժվար կլինի վերահսկել սեփական էգոն։ Այս շաբաթ խուսափեք ձեր տեսակետը պարտադրելուց կամ կոնֆլիկտներին էմոցիոնալ արձագանքելուց։ Մի կողմ դրեք ուշադրության կենտրոնում լինելու ձեր բնական ձգտումը և փոխարենը կենտրոնացեք ռազմավարական նահանջի վրա։ Թույլ տվեք ուրիշներին հայտնվել ուշադրության կենտրոնում, Առյուծնե՛ր։ Քանի որ և՛ Մերկուրին, և՛ Վեներան գտնվում են հետընթաց շարժման մեջ, հնարավոր է՝ ուժասպառ զգաք։ Հոգ տարեք բավարար քնի մասին և թույլ մի տվեք, որ ուրիշները ձեզ հունից հանեն։ Մերժեք հոգնեցուցիչ հրավերներն ու խնդրանքները և ժամանակ տրամադրեք ինքնախորհրդածությանը։

Ջրհոս
Այս շաբաթը լարված է լինելու, Ջրհոսնե՛ր, ուստի պատրաստ եղեք։ Մերկուրիի հետընթաց շարժումը կարող է հակամարտություններ առաջացնել ձեր կարիերայում կամ ղեկավար անձանց հետ հարաբերություններում։ Դուք ձգտում եք առաջ շարժվել, սակայն մոլորակների հզոր էներգիան հետ է քաշում ձեզ։ Շաբաթվա կեսերին հնարավոր են տարաձայնություններ շրջապատի մարդկանց հետ։ Կարող եք նաև անսպասելի լուրեր ստանալ կամ բախվել հաղորդակցման հետ կապված դժվարությունների։ Սակայն մի՛ անհանգստացեք. շաբաթվա վերջին իրավիճակը կկարգավորվի։ Այս շաբաթ ձեր գործերին մոտեցեք հանգիստ և կենտրոնացեք առաջադրանքները հերթով ավարտելու վրա։ Թույլ մի՛ տվեք, որ ուրիշները շեղեն ձեր ուշադրությունը կամ հունից հանեն ձեզ։ Եթե ինչ-որ մեկը փորձի սադրել ձեզ, լավագույն արձագանքը կլինի՝ ոչինչ չանելը։ Մի փոքր հետ քաշվեք՝ իրավիճակին լիովին օբյեկտիվ հայացքով նայելու համար, և անպայման ուշադիր ստուգեք բոլոր պայմանագրերն ու համաձայնագրերը։ Ձեր տունը վերածեք հոգեկան հանգստավայրի. եթե դա հնարավոր չէ, գտեք որևէ այգի կամ այլ հանգիստ վայր, որտեղ կկարողանաք վերականգնել հավասարակշռությունը և կարգի բերել մտքերը։

Send