«Հրապարակ» թերթը գրում է ․ Չնայած նոր խորհրդարանը դեռ չի ձեւավորվել, սակայն ՔՊ-ի ներսում սկսել են պաշտոնները բաժանել: Նախընտրական ցուցակի առաջին 30-35 համարները հաստատ գործուղվելու են խորհրդարան, թեժ պայքար է ընթանում հատկապես Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար։
ՔՊ-ում կարծում են, որ «ամենաարժանի» թեկնածուն Հայկ Կոնջորյանն է, Ալեն Սիմոնյանը պետք է լքի պոստը։ Չնայած Ռուբեն Ռուբինյանն էլ է հավակնում այդ պաշտոնին եւ քիչ չի «ծառայել», սակայն ՔՊ-ում կարծում են, որ նա կոնֆլիկտային խառնվածք ունի եւ չի կարող կոռեկտության սահմաններում մնալ ու բոլորի հետ հաղորդակցվել։ Լիլիթ Մակունցի տարբերակն ամբողջությամբ դուրս չի եկել, բայց քիչ հավանական են համարում:
«Հրապարակ» թերթը գրում է ․ Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները հատկապես շառաչուն ապտակ էին «զորավար» Սուրեն Պապիկյանի համար, որի հայրենի Լոռիում, մասնավորապես Ստեփանավանում, Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ջախջախիչ հաղթանակ է տարել:
Դիցուք, Ստեփանավան համայնքի 25/31 ընտրատեղամասում ընտրությանը մասնակցած 757 ընտրողից 744-ն իր քվեն տվել է «Ուժեղ Հայաստան»-ին, 8-ը՝ ՔՊ-ին։ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը բացարձակ հաղթանակ է տարել բոլոր 13 ընտրատեղամասերում առաջ անցնելով մյուս ուժերից։ Սա՝ այն դեպքում, երբ այս համայնքը, կարելի է ասել, Պապիկյանի ու նրա գերդաստանի «վոտչինան» է` նրանց տոտալ վերահսկողության ներքո, եւ համայնքային բոլոր առանցքային ու ոչ առանցքային պաշտոններում, մինչեւ անգամ մաքրուհի աշխատելու համար Պապիկյանի «դաբրոն» է հարկավոր:
Նրա ազգուտակն ու ծանոթ-բարեկամներն են ամենուր պաշտոններ զբաղեցնում։ Անգամ ՔՊ-ում են շոկի մեջ ընկել այդ արդյունքներից եւ Պապիկյանին ակնարկել են, որ զրո հեղինակություն ունի։

Русский