Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ ԱՄԷ-ում կամ Շվեյցարիայում

Blog Image

Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների պատվիրակությունների միջև բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում կամ Շվեյցարիայում, գրել են «Sky News»-ը և Reuters-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաների։

Ակնկալվում է, որ հանդիպումը կկայանա առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում։ «Sky News»-ի զրուցակից աղբյուրը նշել է, որ այս քննարկումների նպատակը ղեկավարների մակարդակով հանդիպման համար հիմք նախապատրաստելն է, թեև դեռ զգալի աշխատանք կա կատարելու։

Ինչպես նշել է Reuters-ը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նույնպես վերջերս հայտարարել է, որ ռուս, ուկրաինացի և ամերիկացի բանակցողները պայմանավորվել են հանդիպել տեխնիկական մակարդակով Աբու Դաբիում նոյեմբերի առաջին կեսին։ Նա նաև հույս է հայտնել, որ դրան կհաջորդի հանդիպում այդ երկրների ղեկավարների միջև։

Send