Խորհրդարանական ընտրություններում հաղթած ընդդիմադիր «Տիզա» կուսակցության առաջնորդ Պետեր Մագյարը հնարավոր է համարել ռուսական էներգետիկ ռեսուրսների շարունակական ներմուծումը։
«Մենք ստիպված կլինենք նստել բանակցությունների սեղանի շուրջ Ռուսաստանի նախագահի հետ։ Ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Հունգարիայի աշխարհագրական դիրքը չի փոխվի։ Մեր էներգետիկ կախվածությունը նույնպես որոշ ժամանակ կմնա։ Մենք պետք է մեծացնենք դիվերսիֆիկացիան, բայց դա մեկ գիշերվա ընթացքում տեղի չի ունենա։ Մենք կբանակցենք անհրաժեշտության դեպքում, բայց մենք ընկերներ չենք դառնա», - ասել է Մագյարը, ով երեկ հաղթել էր Հունգարիայի ընտրություններում։

Русский