Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԵՄ-ն չի կարող խոստանալ Ուկրաինային, որ կասեցված 90 միլիարդ եվրոյի վարկը կտրամադրվի

Blog Image

Եվրոպական Միությունը չի կարող խոստանալ Ուկրաինային, որ Հունգարիայի կողմից կասեցված 90 միլիարդ եվրոյի վարկը անպայման կտրամադրվի, Կիեւում հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։

Կալլասը նշել է որոշակի խոչընդոտների մասին։

«Ունենք թե՛ 20-րդ պատժամիջոցների փաթեթի, թե՛ վարկի հետ կապված։ Աշխատանքները շարունակվում են այդ խոչընդոտները հաղթահարելու համար, բայց, ցավոք, այս պահին ես լավ նորություններ չունեմ և չեմ կարող հայտարարել, որ այս վարկը կազատվի։ Հետևաբար, մենք շարունակում ենք աշխատել և հույս ունենք, որ այս որոշումը կկայացվի Եվրոպական խորհրդի հաջորդ նիստում», - ասել է դիվանագետը։

Send