Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է իսրայելա-ամերիկյան հարձակման առաջին օրը և այդ ժամանակվանից ի վեր հանրության առջև չի հայտնվել, հաղորդել է «The New York Times»-ը։
Ըստ թերթի՝ 56-ամյա Խամենեին ոտքի վնասվածքներ է ստացել, սակայն վնասվածքի հանգամանքներն ու չափը պարզ չեն։
Մոջթաբա Խամենեին լավ պաշտպանված տարածքում է, սահմանափակ կապով և գիտակցության մեջ է, երեք իրանցի պաշտոնյաներ են հայտնել։ Նրա բացակայությունը պայմանավորված է ոչ միայն անվտանգության մտահոգություններով, այլև վնասվածքներով։
Հրեական անվտանգության գործակալությունների աղբյուրները նշել են, որ իսրայելական կողմը եզրակացրել է, որ Խամենեին վիրավորվել է դեռևս կիրակի օրը՝ նոր Գերագույն առաջնորդ ընտրվելուց առաջ։
Մոջթաբա Հոսեյնի Խամենեին ծնվել է 1969 թվականի սեպտեմբերի 8-ին Իրանի Մաշհադ քաղաքում։ Նա կրոնական կրթություն է ստացել Ղոմի աստվածաբանություն վարժարաններում, որտեղ ուսումնասիրել է իսլամական աստվածաբանություն և դարձել շիա հոգևորական։ Տասնամյակներ շարունակ նա մնացել է պաշտոնական իշխանության ստվերում, հազվադեպ է հրապարակայնորեն հանդես եկել, սակայն ակտիվորեն ներգրավված է եղել երկրի ներքին քաղաքական և կրոնական գործերում։ Մինչև հոր մահը նա համարվել է ազդեցիկ դեմք իրանական քաղաքականության ու թեոկրատական վերնախավի մեջ։ Նա սերտորեն կապված է եղել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարության հետ և ղեկավարել է երկրում բողոքի ցույցերի ճնշումը։

Русский