ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են.
«Հայ և ամերիկացի փորձագետները հանդիպեցին մայիսին՝ կատարելու Հայաստանի քիմիական, կենսաբանական և ճառագայթային աղետների արձագանքման կարողությունների գնահատում և դիտարկելու հետագա համագործակցության հնարավորություններն այդ ասպարեզում։
Այցելությունների, քննարկումների և մտքերի փոխանակման ընթացքում գնահատման աշխատանքներն ուղղվեցին կարողությունների ամրապնդման, միջգերատեսչական համակարգման, ինչպես նաև բարդ անվտանգային մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ արձագանքման կարողությունների կայուն համակարգի ձևավորման հարցերի վրա»։




Русский