Սենատոր Ֆլավիո Բոլսոնարուն, ով պարտվել էր Բրազիլիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, մեկնել է ԱՄՆ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երեք աղբյուրի։ ԱՄՆ Պետդեպարտամենտը մուտքի արտոնագրեր է տրամադրում նրան և նրա ընտանիքին՝ երկիր մուտք գործելու համար։ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը լրատվական գործակալությանը հաստատել է. «Պետդեպարտամենտը մուտքի արտոնագրեր կտրամադրի Ֆլավիո Բոլսոնարուին և նրա ընտանիքին՝ թույլ տալով նրանց մուտք գործել Միացյալ Նահանգներ»։
CNN-ը, վկայակոչելով ԱՄՆ նախագահի խորհրդականներից մեկին, հայտնել է, որ սենատորի մուտքը թույլատրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Իրավիճակին ծանոթ մի աղբյուր հոկտեմբերի 27-ին հեռուստաընկերությանը հայտնել է, որ քաղաքական գործիչն արդեն ժամանել է Միացյալ Նահանգներ։
Ըստ բրազիլական «O Globo» պարբերականի՝ սենատորն ու նրա ընտանիքը ժամանել են Մայամի, որտեղ նրան դիմավորել է Էդուարդո Բոլսոնարուն։ Այս մասին հրատարակությանը հայտնել են քաղաքական գործչի դաշնակիցները և նրա ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները։ Աղբյուրների փոխանցմամբ՝ սենատորի եղբայրն օգնել է համակարգել նրա ժամանումը՝ համագործակցելով ԱՄՆ իշխանությունների հետ։
Թերթը նաև նշել է, որ հոկտեմբերի 26-ին դաշնակիցների և փաստաբանների հետ հանդիպման ժամանակ Ֆլավիո Բոլսոնարուն անհանգիստ տեսք է ունեցել և մտավախություն հայտնել, որ կարող է ձերբակալվել։ Նրան հորդորել են մնալ Բրազիլիայում և գլխավորել ընդդիմությունը՝ որպես Ժաիր Բոլսոնարուի իրավահաջ

Русский