Ռուսաստանի հակաօդային պաշտպանության միջոցները օրվա ընթացքում Ռուսաստանի շրջանների, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի ջրատարածքների վրա խոցել են 75 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին օգոստոսի 7-ին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Օրվա ընթացքում՝ Մոսկվայի ժամանակով 08:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում, հերթապահ հակաօդային պաշտպանության միջոցներով հայտնաբերվել և ոչնչացվել է ինքնաթիռային տիպի 75 ուկրաինական անօդաչու թռչող սարք», — ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ անօդաչուները խոցվել են Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Կուրսկի մարզերի, Ղրիմի Հանրապետության տարածքներում, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի ջրատարածքներում։
Ավելի վաղ՝ ուրբաթ օրը, Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտնել էր, որ Կերչ քաղաքում բազմաբնակարան շենքի ուղղությամբ ուկրաինական անօդաչուի հարվածի հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։

Русский