Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում

Blog Image

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում երկրաշարժ է տեղի ունեցել, սեյսմոլոգները դրա մագնիտուդը գնահատել են 4,1։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Թուրքիայի սեյսմոլոգիական ծառայությունների տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Անկարայից հարավ գտտնվող Հայմանա նահանգում։

Երկրաշարժի օջախը գտնվել է 7,74 կիլոմետր խորության վրա, ցնցումները զգացվել են Թուրքիայի մայրաքաղաքի մի քանի թաղամասերում։

Այս պահի դրությամբ ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։
 

Send