ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Հանրային հեռուստաեսությամբ երեկ հեռարձակված խաղաղության ու անվտանգության թեմայով բանավեճի ընթացքում մի քանի արձագանքներ է հնչեցրել ֆեյսբուքյան էջում.
«Ընդդիմադիր մի քանի գործիչ թաթախեցին Արարատ Միրզոյանի ՔՊ-ական ստերը բուժիչ ցեխի մեջ եւ փռեցին արեւին չորանալու։
Քպ-ականներն իրենց էությամբ անտի-Արշակ են՝ ավելի վստահ են իրենց զգում օտարների հողում, քան հայրենի։
Գուցե դա նրանից է, որ մեր հայրենի հողն իրենց համար իրականում օտար է։ Նրանք խալխ են մեր երկրում եւ մեր երկրի համար։
Ուստի հիշեք, որ հունիսի 7-ին ՀՀ քաղաքացին այդ օտարների իշխանության վերջը պիտի դնի։
.Արարատը, շարունակելով Ալենի կողմից նախորդիվ դրված ավանդույթը, սեփական բարոյական եւ ինտելեկտուալ բոբիկությունը փորձեց սվաղել օպոնենտների նկատմամբ սպառնալիքներով։
Հանրայինի ուղիղ եթերում նա բանտով սպառնաց ընդդիմադիր հիմնական ուժերի առաջնորդներին։
Այս խայտառակ փաստերը անպայման պետք է արձանագրել եւ ուղարկել դիտորդներին։
.Անշուշտ, Միրզոյան Արարատը Ալեն Սիմոնյանից պակաս լաչառ է, բայց ոչ պակաս ստախոս։
Միայն կատարյալ ստախոսը, ում ռեժիմը 8 տարի խաբել եւ խաբում է սեփական ժողովրդին, այդ թվում՝ Արցախի հարցով, այդ թվում՝ պատերազմի ընթացքում, այդ թվում՝ 2021-ի ընտրություններին, այդ թվում՝ հիմա, կարող է լկտիություն ունենալ մեզ մեղադրել Արցախի հարցով ժողովրդին խաբելու մեջ։
Արարատ, քեզ դաժան ծեծի տարած Նիկոլի հրապարակված թղթերն իսկ արդեն բավարարեն Արցախի կորուստը ձեր հաստակաշի ճակատին դաջելու համար»։

Русский