Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գողության դեպք՝ Երևանում

Blog Image

Սեպտեմբերի 10-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Վշտունու փողոցում գտնվող հոսթելում գողություն է կատարվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է Երևանի քրեական վարչության օպերատիվ խումբը՝ ավագ քրեական ոստիկանի գլխավորությամբ։

Տեղում ՌԴ քաղաքացի 19-ամյա Ստեֆան Վ․-ն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 02։00-ից մինչև 05։30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը, օգտվելով նշված հասցեում գործող հյուրանոցի իր սենյակի դռան բաց լինելու հանգամանքից, մուտք է գործել ներս և գողացել ուսապարկը, որի մեջ եղել են անձնագիրը, փաստաթղթերը, դրամապանակը, որում եղել են բանկային քարտեր, 55 հազար ռուբլի, 500 ԱՄՆ դոլար և 200 եվրո։

Դեպքի փաստով Երևանի քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Send