Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Blog Image

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը (բուք է) փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Նորավան-Լծեն-Տաթև, Շինուհայր-Տաթև-Կապան, Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդիչով բեռնատարների համար։

Վարդենյաց լեռնանցքում, Կոտայքի մարզում, Սարավան-«Ջանգեր» կոչվող հատվածում և Ջերմուկի տարածաշրջանում տեղում է ձյուն։

«Մեղրու սար» կոչվող հատվածում բուք է։

Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին, Արթիկի, Անիի, Գավառի տարածաշրջաններում և Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Send