Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Հայաստանում ռուսական կապիտալով ձեռնարկությունների նկատմամբ վերաբերմունքը ռեյդերային զավթման է նման․ Շոյգու

Blog Image

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայկական ձեռնարկությունների (որոնցում Ռուսաստանը միլիարդներ է ներդրել) նկատմամբ վերաբերմունքը որակել է որպես ռեյդերային զավթում։

«Հայաստանում գործող ռուսական բիզնեսի նկատմամբ վերաբերմունքի մեջ ակնհայտ են թշնամական դիրքորոշումը և «երկակի ստանդարտների» բացահայտ դրսևորումը։ Այն, ինչ կատարվում է այն ձեռնարկությունների և ոլորտների հետ, որոնցում Ռուսաստանը միլիարդներ է ներդրել, դժվար է այլ կերպ բնութագրել, քան «ռեյդերային զավթում»», - ասել է նա Անվտանգության խորհրդին կից գիտափորձագիտական ​​խորհրդի նախագահության նիստում։

«Առաջ քաշվող փաստարկներն ուղղակի անհեթեթ են. օրինակ՝ պնդումը, թե Հայաստանը կկորցնի միջազգային երկաթուղային ցանցերին ինտեգրվելու հնարավորությունները, եթե Ռուսաստանը շարունակի կառավարել հայկական երկաթուղիները», - հավելել է Շոյգուն։

 

Send