Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Գերմանիայի ԱԳՆ-ն ողջունել է ադրբեջանական նավթի երկրորդ խմբաքանակի առաքումը Հայաստան

Blog Image

Գերմանիայի ԱԳՆ-ն ողջունել է ադրբեջանական նավթի երկրորդ խմբաքանակի առաքումը Հայաստան՝ նշելով, որ տարածաշրջանում առևտրային հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կարևոր քայլեր են ձեռնարկվում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին սոցցանցի X հարթակում համապատասխան գրառում է կատարել Գերմանիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի ու Կենտրոնական Ասիայի վարչությունը։

«Երեկ նավթի ևս մեկ խմբաքանակ Ադրբեջանից ուղևորվեց Հայաստան, որը երկրորդ խմբաքանակն է մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում։ Ոգևորիչ է տեսնել, որ տարածաշրջանում առևտրային հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կարևոր քայլեր են ձեռնարկվում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Send