Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Միջադեպ՝ Գեղարքունիքի մարզում․ հայտնաբերվել է 19-ամյա զինվորի մարմին, ով բանակ էր զորակոչվել Աբովյան քաղաքի զինկոմիսարիատից

Blog Image

Այսօր հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ մարտական դիրքերից մեկում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ռազմական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ կրակոցների հետևանքով զինվոր է մահացել։

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։

Մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ 19-ամյա Նարեկ Հակոբյանն է։

Ենթադրյալ կասկածյալի ինքնությունը հայտնի է և նա հայտնաբերվել է։

Send