Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ․ Հնդկաստան

Blog Image

Հնդկաստանում հետաքննվում է չորս հոգուց բաղկացած ընտանիքի մահվան դեպքը, որը, ըստ նախնական վարկածի, կարող է կապված լինել ձմերուկի օգտագործման հետ։ Այս մասին հայտնում է The Times of India-ը։

Տեղեկությունների համաձայն՝ Մումբայի բնակիչ Աբդուլլա Դոդաքին, նրա կինը՝ Նասրինը և նրանց դուստրերը՝ Այշան ու Զայնաբը, ընթրիքից հետո գիշերը կերել են շուկայից գնված ձմերուկ։ Կարճ ժամանակ անց ընտանիքի բոլոր անդամների մոտ ի հայտ են եկել ծանր թունավորման ախտանշաններ, մինչդեռ նույն սեղանի շուրջ գտնվող մյուսները որևէ խնդիր չեն ունեցել։

Բժիշկները չեն կարողացել փրկել նրանց կյանքը և նշել են, որ անգամ փչացած ձմերուկը սովորաբար նման ծանր հետևանքներ չի առաջացնում։ Դեպքը դասակարգվել է որպես դժբախտ պատահար, սակայն հետաքննությունը շարունակվում է՝ դատաբժշկական եզրակացությանը սպասելով։

Send