Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Լուկաշենկոն պատրաստ է հանդիպել Զելենսկու հետ Բելառուսի կամ Ուկրաինայի ցանկացած վայրում

Blog Image

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստակամություն է հայտնել անձնական հանդիպում ունենալ Վլադիմիր Զելենսկու հետ՝ երկկողմ հարաբերությունները քննարկելու համար։

«Եթե նա ցանկանում է ինչ-որ բան քննարկել, խորհրդակցել կամ այլ բան անել, խնդրում եմ, դա անել։ Մենք բաց ենք դրա համար։ Ես պատրաստ եմ հանդիպել նրա հետ ցանկացած վայրում՝ Ուկրաինայում կամ Բելառուսում՝ և քննարկել բելառուս-ուկրաինական հարաբերություններին վերաբերող հարցեր», - ասել է Բելառուսի ղեկավարը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ  համատեղ միջուկային ուժերի զորավարժություններին վերաբերող տեսակոնֆերանսի ժամանակ։

 

Լուկաշենկոն նաև ասել է, որ Կիեւը պատրաստակամություն է ցուցաբերում երկխոսություն սկսել որոշ երկրների հետ, բայց նմանատիպ պատրաստակամություն չի ցուցաբերում Մինսկի հետ։

Send