Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Գլխուղեղի ուռուցքի առաջին 10 նշանները, որոնց մասին պետք է յուրաքանչյուրն իմանա

Blog Image

Ներկայացնում ենք գլխուղեղի ուռուցքի 10 առաջին նշանները, որոնց մասին պետք է յուրաքանչյուրն իմանա:

1. Ջղաձգություններ Հիվանդների մոտ 60%-ը տառապում է ջղաձգություններով: Ուռուցքի դիրքից կախված՝ ջղաձգությունները կարող են լինել ընդհանուր՝ ազդել ամբողջ մարմնի վրա, կամ մասնակի՝ դրսևորվել սպազմով առանձին մկանային խմբում:

2. Գլխացավ Գլխուղեղի ուուցք ունեցողների մոտ 50%-ը գանգատվում է ցավից, թեև նույնիսկ չի կասկածոմ, որ դա ուռուցքի հետ է կապված:

3. Սրտխառնոց և փսխում Եթե սրտխառնոց և փսխում եք ունենում առանց մարսողական խանգարումների, դրանք կարող են պայմանավորված լինել գլխացավով և բարձր ճնշումով: Հիվանդների 40%-ը գանգատվում է սրտխառնոցից և փսխումից:

4. Տեսողության խանգարում Եթե հստակ չեք տեսնում, իրերի ուրվագծերն աղավաղվում են, 2 կամ 3 հատ են երևում, դա նույնպես կարող է ուղեղի ուռուցքի նշան լինել:

5. Անձի փոփոխություններ Կարող եք ձեզ տարօրինակ պահել որոշակի սոցիալական իրավիճակում, օրինակ՝ հայհոյել կամ ագրեսիվ դառնալ: Սովորաբար մտերիմները նկատում են, որ հիվանդի բնավորությունը կտրուկ կամ աստիճանաբար փոխվում է:

6. Խոսքի և լսողության խանգարումներ Կակազելը, բառերը մոռանալը, անիմաստ խոսքը դիսֆազիայի և աֆազիայի նշաններ են, որոնք կարող են պայմանավորված լինել ուռուցքով: Շփման հմտությունների հանկարածակի կորուստը կարող է խոսել գլխուղեղի ուռուցքի մասին:

7. Հիշողության խանգարումներ Եթե հիվանդները մոռանում են առարկաները, մարդկանց, վայրերը կամ իրադարձությունները, որոնք նախկինում գիտեին, դա խոսում է երկարաժամկետ հիշողության խախտման մասին: Եթե մոռանում են վերջերս տեղի ունեցածի մեծ մասը, դա կարճաժամկետ հիշողության խնդիր է: Թեև հիշողության հետ կապված խնդիրները կարող են առաջանալ ուղեղի ուռուցքների դեպքում, դրանք առավել հաճախ այլ պաթոլոգիաների նշան են լինում (օրինակ՝ դեմենցիայի):                                                                                                                  

8. Թուլություն և մեծ հոգնածություն  

  Կարող եք ուժեղ ֆիզիկական հոգնածություն զգալ:  Այդ հոգնածության զգացումը հաճախ չի անցնում քնելուց կամ հանգստանալուց հետո, ուռուցքի աճին զուգահեռ կարող եք սովորականից երկար քնել կամ քնել ցերեկվա ժամի: Հոգնածությունը հաճախ ուղեկցվում է անտարբերությամբ, դյուրագրգռությամբ, ընկճախտով կամ ձեր և շրջապատողների հանդեպ բացասական վերաբերմունքով:

9. Շարժումների կոորդինացիայի խախտում Եթե դժվարանում եք քայլելիս հավասաակշռություն պահել կամ դժվարանում է ձեռքերի և ոտքերի կոորդինացիան, սա կարող է գլխուղեղի ուռուցքի նշան լինել:

10. Այլ փոփոխություններ օրգանիզմում Հիպոֆիզի ուռուցքը կարող է հանգեցնել ոչ պարբերական դաշտանային ցիկլի, կրծքի կաթի չափից շատ արտադրվելու, տղամարդկանց դեպքում կրծքի առաջացման, կանանց մարմնի վրա չափից շատ մազի աճի: Ուռուցքը կարող է նաև ձեռքերի և ոտքերի աճ առաջացնել, ճարպակալում կամ զարկերկային ճնշման տատանումներ:

Send