Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Հայաստանի Մ21 հավաքականն արտագնա խաղում զիջեց Լեհաստանին

Blog Image

Եվրոպայի 2027 թվականի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի շրջանակում Հայաստանի երիտասարդական հավաքականը հյուրընկալվելիս ուժերը չափեց E խմբի առաջատարի՝ Լեհաստանի Մ-21 ընտրանու հետ:

 

Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած թիմն արտագնա խաղում պարտություն կրեց 1:4 հաշվով: Մեր ընտրանու կազմում հեղինակության միակ գնդակը խփեց Դավիթ Հակոբյանը՝ հանդիպման 69-րդ րոպեին անվրեպ իրացնելով նշանակված 11-մետրանոց հարվածը:

Ընթացիկ ընտրական մրցաշարում սա մեր հավաքականի 7-րդ անընդմեջ անհաջողությունն էր: Կայացած տուրերից հետո Հայաստանի Մ-21 ընտրանին միավոր չի վաստակել և եզրափակում է E խմբի մրցաշարային աղյուսակը՝ զբաղեցնելով վերջին՝ 6-րդ հորիզոնականը: Միևնույն ժամանակ, Լեհաստանի երիտասարդական հավաքականը շարունակում է իր անսխալ ելույթները՝ 7 խաղում տոնելով նույնքան հաղթանակ և վստահորեն գլխավորելով աղյուսակը:

Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականն իր հաջորդ ընտրական հանդիպումը կանցկացնի մարտի 31-ին՝ սեփական հարկի տակ հյուրընկալելով Հյուսիսային Մակեդոնիայի հասակակիցներին:

Send