Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

«Իրանը սպառել է իր հրթիռային ներուժի մոտավորապես կեսը», «Հորմուզի նեղուցը միջուկային զենքի համարժեքն է»․ ԱՄՆ պետքարտուղար

Blog Image

Իրանի Իսլամական Հանրապետությունը սպառել է ամերիկա-իսրայելյան ռազմական գործողությունից առաջ ունեցած հրթիռային ներուժի մոտավորապես կեսը, ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Այժմ նրանց մոտ մնացել է հրթիռների կեսը», - ասել է Ռուբիոն «Fox News»-ին տված հարցազրույցում։

ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ Թեհրանում ո՛չ արտադրական հզորություն է մնացել, ո՛չ էլ ռազմածովային ուժեր։

Ռուբիոն Հորմուզի նեղուցը համեմատել է միջուկային ռումբի հետ։ «Հորմուզի նեղուցը, ըստ էության, տնտեսական առումով միջուկային զենքի համարժեքն է։ Իրանցիներն այն օգտագործում են ամբողջ աշխարհի դեմ, և նրանք հպարտանում են դրանով։ Պատկերացրեք, թե ինչ կլիներ, եթե այս մարդիկ միջուկային զենք ունենային։ Նրանք ամբողջ տարածաշրջանը պատանդ կպահեին», - նշել է ԱՄՆ պետքարտուղարը։

Send