Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

«Ծիրան մարկետ» ՍՊԸ-ի խանութ-սրահներում իրականացվել են վերահսկողական միջոցառումներ

Blog Image

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից «Ծիրան մարկետ» ՍՊԸ-ին պատկանող խանութ-սրահներում իրականացվել են վերահսկողական միջոցառումներ։

Միջոցառումների արդյունքում արձանագրվել է երկու հիմնական խախտում՝

ներմուծված որոշ ապրանքներ վաճառվել են առանց համապատասխանության գնահատումը հավաստող փաստաթղթերի,

կշեռքները շահագործվել են առանց ստուգաչափման։

Արձանագրված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

ՇՎՏՄ

Send