Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոշոր ու շղթայական վթար, նախագահական նստավայրի մոտ բախվել են 2 «Tesla», «Zeekr» ու «Toyota», վիրավnրներ կան․ Shamshyan

Blog Image

Երեկ՝ մարտի 15-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:25-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ ՀՀ նախագահի նստավայրի հարևանությամբ բախվել են 21-ամյա Արսեն Բարսեղյանի վարած «Tesla» մակնիշի, 29-ամյա Ալեքսան Ջուլհակյանի վարած «Toyota» մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Էջմին Քեշիշիի վարած «Tesla» մակնիշի և 20-ամյա Ռուբեն Միրզոյանի վարած «Zeekr» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռ. Միրզոյանը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Նաիրի» բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևորներ 19-ամյա Էմիլ Կիրակոսյանն ու 22-ամյա Արամ Եդիգարյանը տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ ավտոմեքենաների բախումը դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին, կոտրել այն, առաջ ընթացել, բախվել մի քանի ծառերի, որոնցից մեկը կոտրել է, և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում։ Հարվածի հատեանով «Zeekr»-ի առջևի անվայեծաններից մեկը կոտրվել է։

Send