Մեծ Բրիտանիան 200 միլիոն ֆունտ ստեռլինգ (268 միլիոն դոլար) կհատկացնի Ուկրաինայում հրադադարից հետո բրիտանական զորքերի հնարավոր տեղակայմանը նախապատրաստվելու համար, հայտարարել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Ջոն Հիլին Կիեւ կատարած այցի ժամանակ։
Նրա խոսքով՝ միջոցները կօգտագործվեն Ուկրաինա բազմազգ ուժերի տեղակայման նախապատրաստական աշխատանքները ֆինանսավորելու համար։ Միջոցները նախատեսված են տրանսպորտային միջոցների, կապի համակարգերի արդիականացման և անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի նոր հնարավորությունների ներդրման համար։ Ի թիվս այլ բաների, միջոցները հատկացվել են անձնակազմի պաշտպանության լրացուցիչ սարքավորումների համար՝ «անհրաժեշտության դեպքում զորքերի տեղակայման պատրաստությունն ապահովելու համար»։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ միջոցները կհատկացվեն գերատեսչության հիմնական բյուջեից, և ֆինանսավորումն ինքնին նախատեսված է թագավորության «դաշնակիցներին և հակառակորդներին» ցույց տալու համար, որ Լոնդոնը պատրաստ է բազմազգ ուժերը առաջնորդել Ուկրաինա։

Русский